Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում «Համասի» նախկին առաջնորդի թիկնապահի սպանության մասին

Blog Image

Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտարարել են «Համաս» խմբավորման ռազմական թևի երկու անդամների սպանության մասին։

Ըստ հրեական բանակի՝ սպանվածները նախկինում մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը և ներթափանցել Ռեիմի ճամբար։

ԻՊՈւ-ի տվյալներով՝ սպանվածներից մեկը «Նուհբա» էլիտար ստորաբաժանման անդամ Հազեմ Մուսան է եղել։ Նա սպանվել է Գազայի հատվածի հարավային Խան Յունիս շրջանում հասցված հարվածի ժամանակ։

Նույն տարածքում տեղի ունեցած առանձին հարվածի ժամանակ սպանվել է Ռազեկ Սահիլ Սուլեյման Աբու Շահման։ ԻՊՈւ-ն նշել է, որ նա նույնպես մասնակցել է Ռեիմի ճամբարի վրա հարձակմանը, իսկ ավելի ուշ եղել է «Համասի» նախկին առաջնորդ Յահյա Սինվարի թիկնապահը։

Send