Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքшրի ծավալներն ընդլայնվեցին․ Սուրեն Պապիկյանի հրամանով չեղարկվել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Blog Image

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն Պապիկյանի հրամանով չեղարկվել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեությունը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավաոր Գեղամ Մանուկյանը։

 

«Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել…

Հետաքրքիր է՝ Պապիկյանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն…

 

Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»։

Send