Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ դեսպան

Blog Image

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Գեորգի Քոչարյանին Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Գեորգի ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,-ասված է հրամանագրում։

Send