Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Երկրների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ կաճի․ Միշուստին

Blog Image

Կարևոր է շարունակել փոխշահավետ ու հավասար գործընկերային հարաբերություններ կառուցել բարեկամ պետությունների հետ, որոնք հանձնառու են կառուցողական աշխատանքին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Միշուստինն ընդգծել է, որ երկրների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ կաճի։

«Վերջին տարվա ընթացքում համապատասխան ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվել Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ»,- ասել է նա։

ՌԴ վարչապետի խոսքով՝ միությունը նաև ամրապնդում է համատեղ արդյունաբերական նախագծերի աջակցությունը, ԵԱՏՄ բյուջեն սուբսիդավորում է համատեղ արդյունաբերական նախաձեռնությունների համար վարկերի տոկոսադրույքները։

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացմանը։ Քաղաքացիներին ու ձեռնարկատերերին պետք է հնարավորություն տրվի հարմարավետորեն օգտվել Միության շրջանակներում կառավարական և առևտրային ծառայություններից»,- հավելել է նա։

 

Send