Ուկրաինական անօդաչու սարքերը երրորդ գիշերն անընդմեջ հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի վրա։
Հարվածի թիրախ են եղել Ուստ-Լուգա և Պրիմորսկ նավթային նավահանգիստները։ Երկուսն էլ տարածաշրջանում ամենամեծերն են և կազմում են ՌԴ-ի նավթամթերքի արտահանման զգալի մասը։
Գիշերը ոչնչացվել է 36 անօդաչու սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Русский