Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել Կուբայի նկատմամբ տնտեսական մեկուսացման իր քաղաքականությունը և թույլ չի տա Հավանային շրջանցել պատժամիջոցները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք փորձում ենք ցույց տալ նրանց, որ փախուստի ելքեր չկան», - Axios-ին ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ Կուբան ժամանակ է ձգում՝ կեղծելով բարեփոխումներ, միաժամանակ փորձելով գտնել պատժամիջոցները շրջանցելու եղանակներ։ «Ամեն անգամ, երբ նրանք ստեղծում են նոր մեխանիզմ՝ ցիկլից դուրս գալու փորձ կատարելու համար, մենք պարզապես փակում ենք այն», - ընդգծել է Ռուբիոն։
Պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Կուբան չի կարողանա «շրջանցել» ԱՄՆ-ն, և որ Կուբայի իրավիճակը կմնա անփոփոխ հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում։ «Կուբայի պատմության մեջ առաջին անգամ նրան պակասում են երկու բան, որոնց վրա միշտ հույսը դրել է՝ արտաքին հովանավոր և ԱՄՆ-ի ուշադրության բացակայությունը՝ որպես գերակա խնդիր», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն նշել է, որ «հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում նրանք հովանավոր չեն ստանա, և հենց դա է փոխել դինամիկան, և դա նրանց շատ դժվարին դրության մեջ է դրել»։

Русский