Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է երկրի ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց։
Սահմանափակումները մասնավորապես վերաբերում են Կրասնոյարսկի մեքենաշինական գործարանի (Կրասմաշ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Դյուկարեւին։ Կրասմաշն արտադրում է բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ RS-28 «Սարմատ» հրթիռային համակարգը։
Պատժամիջոցների տակ է նաև Ռամիլ Բադգուտդինովը։ Նա ղեկավարում է Սերպուխովի «Մետալիստ» գործարանը, որն արտադրում է ճշգրիտ էլեկտրամեխանիկական բաղադրիչներ, այդ թվում՝ ռուսական «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի համար նախատեսված համակարգեր։
Ցուցակում են նաև՝
Սերգեյ Բաշկովը, «ԻՌԶ-Սվյազ»-ի տնօրենը - ընկերությունը մասնագիտանում է կապի համակարգերի և նավիգացիոն սարքավորումների մշակման և արտադրության մեջ.
Սերգեյ Բեսսոնովը - «Աերոմաքս» ՍՊԸ-ի (քաղաքացիական անօդաչու նախագծեր) ղեկավարը։
Վիկտոր Իվանովը - «Ճշգրիտ գործիքների գիտահետազոտական ինստիտուտ»-ի գործադիր տնօրենը։

Русский