Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Մենք շատ ուժեղ ենք հարվածում նրանց», «Շուտով պատրաստ կլինեն»․ Թրամփն Իրանի մասին

Blog Image

Իրանը դեռևս պատրաստ չէ գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, բայց դա կարող է շուտով փոխվել, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք դեռևս պատրաստ չեն գործարք կնքել։ Շուտով պատրաստ կլինեն», - ասել է նա Ջորջիայում կայացած հանրահավաքի ժամանակ։

Թրամփը վստահեցրել է, որ ազդանշաններ է ստանում, որ Թեհրանը պատրաստ է լուծել ճգնաժամը, բայց ոչ այն պայմաններով, որոնք նա ցանկանում է։ «Մենք շատ ուժեղ ենք հարվածում նրանց», - ընդգծել է նա։

Ամերիկացի առաջնորդը կրկին հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը չի համարում որևէ լուրջ բան։ «Դա փոքր բախում է», - ասել է Թրամփը։

Send