Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Պարսից ծոցի իրավիճակը

Blog Image

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

«Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը», - հայտնել է նախարարությունը։

Լավրովը և Ռուբիոն հանդիպել են ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումը տևել է 35 րոպե։

 ԱՄՆ պետքարտուղարը հետագայում հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու տարբերակները։ «Միացյալ Նահանգները պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մեջ», - եզրափակել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ և առաջարկներ։
 

Send