Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Blog Image

Իսպանիայի Գրանադա քաղաքում զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Միջադեպը տեղի է ունեցել թափոնների այրման հատվածում, ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ․ գրել է RT-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։

Պայթյունին հաջորդել է հրդեհ, որը տարածվել է մոտակա բուսականության վրա։

Հինգ մարդ թեթև վնասվածք է ստացել - երեքի մոտ արձանագրվել է լսողության վնասվածք, իսկ երկուսը այրվածքներ են ստացել։

Send