Նախորդ տարվա օգոստոսի 6 -ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։
MediaHub-ի տեղեկություններով՝ երիտասարդը հուլիսի 27-ին դուրս է եկել տնից Գեղանիստ 28 փող․ հասցեից (Արարատի մարզ) և չի վերադարձել։
Նշենք, որ այս դեպքից մի քանի ամիս անց ՝ դեկտեմբերի 11-ին, անհետ կորում է 18-ամյա Միխայել Դոլգովը։ Այս երկու անհետ կորած քաղաքացիների կորելու դեպքերը համացանցում բուռն քննարկումների առարկա դարձան։ Քաղաքացիները սկսեցին համեմատել դրվագները՝ նշելով, որ դրանք կարող են փոխկապակցված լինել։
Քննարկումներն էլ ավելի ակտիվացան, երբ հունվարի 12-ին 18-ամյա Միխայել Դոլգովին հայտնաբերեցին մահացած:
Իսկ Նիկոլայ Շուբինին, MediaHub-ի աղբյուրների հավաստմամբ, դեռևս չի հաջողվել հայտնաբերել, անգամ հետքեր չկան, թե որտեղ կարող է լինել երիտասարդը։
Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ-ից էլ MediaHub-ին վստահեցրին, որ շարունակվում են միջոցառումները՝ տղային հայտնաբերելու ուղղությամբ։
Մարիաննա Արամյան

Русский