ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողությունը ընդլայնելուն ուղղված Իսրայելի գործողություններին։
«Ես դեմ եմ անեքսիային», - ասել է Թրամփը Axios-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Արևմտյան ափից բացի «հիմա կան շատ այլ բաներ, որոնց մասին պետք է մտածել»։
Ավելի վաղ պորտալը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը մտահոգված է Իսրայելի անվտանգության կաբինետի կողմից Արևմտյան ափի նկատմամբ վերահսկողությունը զգալիորեն ընդլայնելու որոշմամբ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության կողմից կառավարվող տարածքներում։

Русский