Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Շվեյցարիայի վարչապետը զանգահարեց ինձ, դուր չեկավ նրա խոսելաձևը, ուստի ես մաքսատուրքը բարձրացրի մինչև 39%. Թրամփ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ինչու է բարձրացրել Շվեյցարիայի նկատմամբ մաքսատուրքերը 30-ից մինչեւ 39%։

«Նա շատ ագրեսիվ էր։ Սիրալիր, բայց շատ ագրեսիվ։ Ասաց՝ «մենք փորքր երկիր ենք, մենք փոքր երկիր ենք։ Մենք չենք կարող դա անել, մենք չենք կարող դա անել»։ Ես չէի կարողանում նրան կտրել հեռախոսից։ «Մենք փոքր երկիր ենք»։ Ես ասացի, որ գուցե դուք փոքր երկիր եք, մենք ձեզ հետ 42 միլիոն դոլար դեֆիցիտ ունենք։ «Ոչ, ոչ, մենք փոքր երկիր ենք», նորից, նորից ու նորից»,- պատմել է Թրամփը իր և իր կարծիքով՝  Շվեյցարիայի վարչապետի հետ խոսակցության մասին։ 

«Ինձ դուր չեկավ նրա խոսելաձևը, ուստի ես մաքսատուրքը բարձրացրի մինչև 39%»,- ասել է ԱՄՆ նախագահը «FOX Business»-ին տված հարցազրույցում։

 

Send