MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ հանրային տրանսպորոտում TelCell-ի վալիդատորներով միանում է երաժշտություն, տեսահոլովակ, որն ինքնին աբսուրդային բնույթ է կրում։
«TikTok սոցիալական ցանցում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ TelCell-ի վալիդատորով միանում են երաժշտություն, տեսահոլովակ։ Աբսուրդային է, օրինակ՝ եթե երաժշտական տեսահոլովակի տեղը միանար հայհոյախառն բառերով տեսանյութ կամ բռության կադրեր պարունակող տեսանյութ, իսկ տրանսպորտում լիներ իմ երեխան, ապա դա նրա իրավունքների խախտում չէ՞ր լինի»,- նշեց MediaHub-ին ահազանգած քաղաքացին։
MediaHub-ը փորձեց հասկանալ՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ է տեսահոլովակ միացել վալիդատորով։
TelCell ընկերությունից մեզ հայտնեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, բայց շատ արագ վերացվել է այն։
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվճարի համար նախատեսված թղթային QR տոմսերը դուրս են բերվել շրջանառությունից:
Ներկայում գործում է վճարման 3 համակարգ՝ տրանսպորտային քարտով, անհպում բանկային քարտով (ՀՀ բոլոր բանկերից՝ բացի ՎՏԲ-ից) և բջջային հավելվածով:
Մարիաննա Արամյան
Տեսանյութն այստեղ

Русский