Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Քնկոտություն ուտելուց հետո. նորմա՞ է, թե առողջական խնդրի մասին հուշում

Blog Image

Ուտելուց հետո քնկոտությունը կարող է առողջական խնդիրների ազդանշան լինել։

Նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հետո քնկոտության մի քանի բացատրություն կա։ Թերապևտ Նատալյա Լեոնտևան նշել է, որ քնկոտությունը ամենից հաճախ առաջանում է մարսողական օրգանների արյան հոսքի ավելացումից։ Ուղեղային արյան հոսքը նվազում է, և արտադրվում են սերոտոնին և մելատոնին՝ բնական հանգստացնող միջոցներ։

Քնկոտությունը կարող է առաջանալ նաև ածխաջրերով հարուստ, ճարպոտ կամ ծանր սննդի պատճառով։ Գլյուկոզի մակարդակը նվազում է, բարձրանում, ապա կրկին նվազում։ Սա առաջացնում է հոգնածություն, որի մեղմացման համար օրգանիզմը հանգստի կարիք ունի։

Մյուս կողմից, ուտելուց հետո հոգնածությունը կարող է առաջանալ նաև ինսուլինային դիմադրողականության, նախադիաբետի կամ երկաթի անբավարարության պատճառով։ Եթե կասկածում եք բժշկական խնդրի, դիմեք բժշկի։

Ուտելուց հետո անգամ էներգիայով լի զգալու համար օրական մինչև 5-6 անգամ ուտեք փոքր չափաբաժիններով սնունդ, խուսափեք չափից շատ ուտելուց և ավելի շատ մարզվեք։ Եթե լիովին ուժասպառ եք, RuNews24.ru-ի հետ զրույցում Նատալյա Լեոնտևան խորհուրդ է տվել կես ժամ պառկել։

Send