Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Գիշերային այս խնդիրը մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը

Blog Image

Գիշերը խռմփացող մարդիկ սրտի կաթվածի ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, ասել է սրտաբան Խոսե Աբելյանը, հաղորդել է «Դեիա»-ն։

Աբելյանը զգուշացրել է, որ գիշերային այս սովորությունը կարող է նաև առաջացնել առիթմիա, հիպերտոնիա, տրամադրության փոփոխություններ, ցերեկային հոգնածություն և կենտրոնացման խնդիրներ։ Նա ընդգծել է, որ խռմփոցը հաճախ առաջանում է ավելորդ քաշից, ծխելուց, ալկոհոլի օգտագործումից և հանգստացնող դեղամիջոցներից։

Այս խնդիրը հաղթահարելու համար բժիշկը խորհուրդ է տվել կանոնավոր վարժություններ կատարել, որոնք կօգնեն կարգավորել քաշը։

Բժիշկ խորհուրդ է տվել, որ միջերկրածովյան դիետան նույնպես կարող է օգնել բարելավել քունը։ Ավելին, լեզուն և քիմքը ամրացնող վարժությունները օգտակար են։

Send