ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին շուտով Մերձավոր Արևելք կմեկնի ամերիկյան Ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրների խումբը։
«Մենք ունենք հսկայական ուժ։ Ու ևս մեկ ավիակիր պատրաստվում է նավարկել, այնպես որ կտեսնենք, թե կարո՞ղ ենք արդյոք մեկընդմիշտ լուծել այս իրավիճակը», - ուրբաթ օրը Հյուսիսային Կարոլինայում լրագրողներին ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու համար Թեհրանը պետք է ամբողջությամբ դադարեցնի ուրանի հարստացումը։
Ուրբաթ օրը Թրամփը լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրների խումբն անհրաժեշտ է Իրանի հետ համաձայնագրի ձախողման դեպքում։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ բանակցությունների հաջող արդյունքի հույս ունի, բայց զգուշացրել է, որ եթե համաձայնության չհասնի, Թեհրանը լուրջ հետևանքներ կունենա։

Русский