«Կալաշնիկով» կոնցեռնի գնումների և լոգիստիկայի նախկին տնօրեն Քսենիա Գրաշչենկովանէ ձերբակալվել պետական պաշտպանության պայմանագրերի կատարման ընթացքում միլիոնավոր ռուբլիներ հափշտակելու կասկածանքով։
Քրեական գործը հարուցվել է 2025 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
2026 թվականի փետրվարին Գրաշչենկովայի նախնական կալանքը երկարաձգվել էր 2 ամսով։ Նա պահվում է Մոսկվայի նախնական կալանքի կենտրոնում։
Նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 201.1 հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար (կազմակերպված խմբի կողմից պետական պաշտպանության պայմանագրի կատարման ընթացքում լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների)։
Քննիչների կարծիքով՝ սա բազմամիլիոն ռուբլու խարդախություն է։ Ավագ ղեկավարի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Русский