Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գեյթսը ներողություն է խնդրել Էպշտեյնի հետ իր շփումների համար

Blog Image

Միլիարդատեր Բիլ Գեյթսը հրապարակավ ներողություն է խնդրել մանկապղծության համար դատապարտված, հետագայում բանտում ինքնասպան եղած ամերիկացի բանկիր Ջեֆֆրի Էպշտեյնի հետ իր շփումների համար։

«Ես զղջում եմ նրա հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար և ներողություն եմ խնդրում իմ արարքների համար: Ես միայն ընթրիքների ժամանակ էի լինում: Ես երբեք կղզի չեմ գնացել և երբեք նրա կանանցից ոչ մեկին չեմ հանդիպել», - ասել է միլիարդատերը՝ պատասխանելով Էպշտեյնի հետ իր հարաբերությունների մասին հարցին:

- Ի՞նչ արեցիք, երբ իմացաք նրա անցյալի մասին։

- Ես զղջում եմ այդ ընթրիքների համար։ Դե, նա մահացած է, այնպես որ... և գիտեք, ես շատ հպարտ եմ նրանով, ինչ մենք արել ենք բարեգործական ոլորտում։

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված Էպշտեյնի ֆայլերի համաձայն՝ Գեյթսը փորձել է թաքցնել կնոջից, որ կանանց հետ հարաբերություններից հետո վարակվել է վեներական հիվանդություններով։

 

Send