Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դաշնակցի հետ անակնկալները սովորաբար աննշան են, բայց այստեղ անակնկալների ներուժը հսկայական է․ ԵՄ պաշտոնյան թրամփյան ԱՄՆ-ի մասին

Blog Image

Այս պահին դժվար է ԱՄՆ-ին ԵՄ դաշնակից անվանել, հայտարարել է Եվրոպական Միության Դիվանագիտական ​​ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը։ 

«Այսօրվա աշխարհում միայն պետությունները չեն կարևոր։ Եվրոպան նաև խոշոր տնտեսական տերություն է», - նշել է նա իսպանական «El País» թերթին տված հարցազրույցում։

«Սա մարտահրավեր է. մենք պետք է սովորենք լինել հաստատակամ՝ առանց դպրոցական խուլիգանների վերածվելու»։ Հարցին, թե արդյոք Եվրոպան չափազանց մեղմ է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ԵՄ պաշտոնյան պատասխանել է, որ դժվար է ասել, թե որ մոտեցումն է եղել ավելի լավը։ «Մենք բախվում ենք շատ անկանխատեսելի մարդու», - ասել է նա։

Մարտինես Կարբոնելին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն դադարել է լինել ԵՄ դաշնակից։ «Այս պահին դժվար է նրանց դաշնակից բնութագրել, բայց նրանք մնում են կարևոր գործընկեր», - բացատրել է նա։ «Դաշնակցի հետ անակնկալները սովորաբար աննշան են, բայց այստեղ անակնկալների ներուժը հսկայական է»։

Խոսելով ՆԱՏՕ-ի փլուզման հնարավորության մասին՝ Կարբոնելը նշել է, որ եթե «Գրենլանդիայի վերաբերյալ ամենավատ մղձավանջները իրականանան, դա կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի վերջը» իր ներկայիս տեսքով։

Send