ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը մշակում է Պարսից ծոցում մնացած հարյուրավոր նավեր տարհանելու ծրագիր, հայտնել է կազմակերպության ղեկավար Արսենիո Դոմինգեսը։
Դոմինգեսն ասել է, որ այս ծրագրի իրականացումը կսկսվի միայն, եթե Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ լարվածության թուլացման հստակ նշաններ լինեն։
ՄԾԿ-ի ղեկավարի խոսքով՝ քննարկվում են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են նավերի մեկնման կարգը՝ կախված անձնակազմի աղետի գոտում գտնվելու տևողությունից, և այլ գործոններ։
Լոնդոնում տեղակայված ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության ներկայացուցիչը TASS-ի թղթակցին հայտնել է, որ ՄԾԿ-ն կոչ է արել չանցնել Հորմուզի նեղուցով առանց անվտանգության երաշխիքների։

Русский