Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վեհափառի գործը մնացել է դատավորների կոկորդին, ոչ ոք չի ուզում քննել, Վճռաբեկ է գնացել

Blog Image

Վեհափառ Հայրապետի և վեց սրբազանների գործի քննությունը մնացել է օդում։ 

Դատավորներից յուրաքանչյուրն իր պատրվակով հրաժարվում է այդ գործից․ մեկը բացարկ է հայտնում, մյուսն էլ ուղարկում է Երևանի առաջին ատյանի դատարան՝ ըստ ընդդատության։
 
Երեկ արդեն տեղեկություն ստացանք, որ գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Թվում էր՝ ամեն ինչ արդեն պարզ է, բայց այսօր մեր աղբյուրները հայտնում են, որ գործն ուղարկվել է Վճտաբեկ դատարան, քանի որ այստեղ էլ դատավորներն ինչ-ինչ ձևերով հրաժարվել են գործը քննելուց։ Եվ այժմ Վճռաբեկն, ըստ օրենքի թելադրանքի, պետք է որոշի ընդդատության հարցը։
 
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263․4 հոդվածում հստակ նշված է՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկելու դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:
 
Թե ի՞նչ կլինի, և ո՞վ կդատի Վեհափառ հայրապետին, պարզ կդառնա մեկ հինգ աշխատանքային օրից, և Վճռաբեկը ստիպված կլինի որոշում կայացնել։

Send