Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Blog Image

 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։

Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենքի գերակայության, տնտեսական զարգացման և պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում։

Գերտ Յան Կուպմանը վերահաստատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ԵՄ-Հայաստան գործընկերության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նա կարևորել է համագործակցության զարգացումը տնտեսական դիմակայունության, թվայնացման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ապագա նախաձեռնություններն՝ ուղղված տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության դիրքորոշումներն՝ ուղղված տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանը։

Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու երկկողմ պատրաստակամությունը։

ՀՀ կառավարություն

Send