Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրան, Գրենլանդիա և այլն․ Թրամփը մի շարք միջազգային հարցերի է անդրադարձել

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք միջազգային հարցերի է անդրադարձել։

 

Իրանի մասին

Կարծես թե սպանությունները նշանակալի են, բայց մենք դեռ հաստատ չգիտենք:

Լրագրող. Արդյո՞ք ԱՄՆ-ի ավիահարվածներն Իրանին կպաշտպանեն ցուցարարներին:

Երբեք չգիտես, չէ՞: Իմ՝ մինչ այժմ ունեցած փորձը գերազանց է եղել, բայց երբեք չգիտես:

Լրագրող. Իրանն ասել է, որ կպատասխանի...

Իրանն ասել է նույն բանը, երբ վերջին անգամ ես նրանց ռմբակոծեցի: Այդ դեպքում ավելի լավ է իրենց ճիշտ պահեն:

Լրագրող. Ունե՞ք ուղերձ Իրանի ղեկավարներին:

Նրանք պետք է մարդկայնություն ցուցաբերեն: Նրանք մեծ խնդիր ունեն: Կարծես թե նրանք շատ վատ են պահել իրենց, բայց դա դեռ հաստատված չէ:

Լրագրող. Ուզո՞ւմ եք տեսնել ժողովրդավարություն Իրանում:

Իդեալականում՝ այո: Մենք չենք ուզում տեսնել մարդկանց սպանություններ, և ուզում ենք տեսնել որոշակի ազատություն այս մարդկանց համար: Այս մարդիկ շատ երկար ժամանակ ապրել են դժոխքում...

 

Գրենլանդիայի մասին

Ես ոչինչ չգիտեմ Գրենլանդիայի վարչապետի մասին։ Ես համաձայն չեմ նրա հետ։ Սա մեծ խնդիր կլինի նրա համար։

 

Send