Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ․ Մեդվեդեւ

Blog Image

Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։

ՌԴ նախկին նախագահի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացարձակապես անտարբեր են երկրի քաղաքացիների բարեկեցության նկատմամբ։

Մեդվեդեւը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական խզումը կհանգեցնի խորը ներքին ճգնաժամի Հայաստանում, «և գուցե նույնիսկ ավելի վատ»։

«ԵՄ-ն և ԱՄՆ-ն բացարձակապես չեն մտահոգվում երկրի քաղաքացիների բարեկեցության նկատմամբ։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ, արևմտյան ֆլյուգերներն անմիջապես կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել», - ասել է Մեդվեդեւը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը զուգահեռ անդամակցությունը բացառվում է։ Նա նշել է, որ ԵԱՏՄ գործընկերների հետ կապերի զարգացումը երկրի արտաքին քաղաքականության և տնտեսական առաջնահերթություններից է։

Send