Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն կմասնակցի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններին․ հայտարարություններ Մոսկվայից

Blog Image

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին շարունակում է մնալ ռուսական կողմի գլխավոր բանակցողը Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցություններում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ըստ RBC-ի թղթակցի հաղորդման։

«Ինչ վերաբերում է ռուսական կողմի գլխավոր բանակցողին, ապա կցանկանայի հիշեցնել Ռուսաստանի նախագահի արած հայտարարությունը։ Իմ գործընկեր Մեդինսկին շարունակում է մնալ այդ դերում»,- նշել է Պեսկովը։

▪️Ռուսական պատվիրակությունը նոյեմբերի 10-11-ին կժամանի Աբու Դաբի՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցություններին։

▪️ Եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության գրեթե բոլոր անդամները պարբերաբար զեկուցում են Պուտինին ընթացիկ հարցերի մասին և նրանից հրահանգներ ստանում։

▪️ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը համակարծիք են, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը նպատակահարմար կլինի և մեծ օգուտ կբերի։

▪️ APEC-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի, Թրամփի և Սի Ծինպինի հանդիպման հնարավորությունը ներկայումս քննարկվում է և կարող է հստակեցվել առաջիկա օրերին։

▪️Կիեւյան վարչակարգը լուրջ դժվարությունների է բախվում՝ մոբիլիզացիայի համար անձնակազմի պակաս, ինչպես նաև դասալիքների և ծանր վիրավորված զինվորների մեծ թիվ։

▪️ Ըստ փորձագետների՝ Ուկրաինայի զինված ուժերում (ՈւԶՈւ) անձնակազմի հետ կապված խնդիրների մասշտաբը միայն աճելու է։

▪️Եվրոպան անում է հնարավոր ամեն ինչ՝ Կիևում գտնվող իր «հովանավորյալներին» սկանդալներից պաշտպանելու համար, ինչպիսին, օրինակ, Կիևի մերձակայքում խոշտանգումների վայրի մասին հաղորդումներն են։

▪️ Նրանք, ովքեր չեն ցանկանում կռվել Կիևյան վարչակարգի համար, կարող են հանձնվել Ռուսաստանի զինված ուժերին։

▪️Ռուսական էներգետիկ օբյեկտների պաշտպանության արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, թեև լիակատար անվտանգություն երաշխավորելն անհնար է։

▪️ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։

▪️ Ռուսաստանը շարունակում է համակարգված, լայնածավալ հարվածներ հասցնել Կիևի վարչակարգի ենթակառուցվածքներին՝ նպատակ ունենալով զրկել նրան Ռուսաստանի վրա հարձակվելու հնարավորությունից։

▪️ Այսօր Վլադիմիր Պուտինը կանցկացնի Միջէթնիկական հարաբերությունների խորհրդի նիստը։

▪️ Ռուսաստանի իշխանությունները կվերացնեն Կուրսկի մարզի տուժած բնակիչներին բնակարանային վկայագրերի տրամադրումը կարգավորող կանոնակարգերում առկա «բացը»։

Send