MediaHub-ը ահազանգ է ստացել, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին մի շարք քաղաքացիներ դիմել են շտապ օգնության ծառայություն՝ սրտխառնոցի, փորլուծության, փսխման և բարձր ջերմության գանգատներով։ Այս մասին հայտարարություն է տարածել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» տնօրինությունը։
Ըստ MediaHub-ի տեղեկությունների՝ թունավորումը տեղի է ունեցել խմելու ջրից։
Նշենք, որ իրավիճակի մասին արդեն տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը MediaHub-ին հայտնեց, որ իրավիճակի մասին արդեն տեղյակ են և ձեռնարկվում են համապատասխան հակահամաճարակային ծառայություններ։
«Ունեցել ենք շտապօգնության կանչեր՝ ընդհանուր թուլության, փսխման և ջերմության գանգատներով։ Անհապաղ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն և նմուշառում։ Գործընթացը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնենք։ Ծանր դեպքեր չկան»,- հայտնեց Ծատրյանը։
Ալիտա Եղիազարյան

Русский