Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրվել է բռնաբարության մեջ, այս մասին տեղեկություն է եղել դատապարտված մանկապիղծ, հետագայում ինքնասպան եղած բանկիր Ջեֆֆրի
«EFTA00020518» համարի փաստաթուղթը ներառված է ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքում հրապարակված նյութերի հավաքածուում։
Գործում նկարագրված է լիմուզինի վարորդի վկայությունը, որը 1995 թվականին Թրամփին օդանավակայան է տարել։ Վարորդն ականատես է եղել հեռախոսազրույցի, որը նրան թվացել է «ծայրահեղ անհանգստացնող»։ Վկայության համաձայն՝ Թրամփը բազմիցս հիշատակել է «Ջեֆֆրի» անունն ու հղումներ է արել «ինչ-որ աղջկա նկատմամբ բռնության» մասին։ Վարորդը չի իմացել, թե ում հետ է եղել զրույցը կամ ում մասին է եղել։
Փաստաթղթում այնուհետև ներառված է մի կնոջ վկայություն, որի անունը չի հրապարակվել։ Նա պնդել է, որ իրեն բռնաբարել են՝ բացատրելով, որ խոսքը վերաբերում է Թրամփին և Ջեֆֆրի Էպշտեյնին։ Կինն ասել է, որ «անսովոր անունով ինչ-որ աղջիկ» իրեն տարել է «շքեղ հյուրանոց կամ շենք»։ Վկան վախեցել է կապվել ոստիկանության հետ՝ իր կյանքին սպառնացող վտանգի պատճառով։ Կինը հետագայում միջադեպի մասին հայտնել է ոստիկանությանը, բայց հետո դադարել է արձագանքել։ Վարորդին ասել են, որ նրան մահացած են գտել Օկլահոմայում։ Մահը պաշտոնապես որակվել է որպես ինքնասպանություն, չնայած, ըստ տեղեկության, դեպքի վայրում կասկածներ են եղել այս հարցով: Այս տեղեկատվությունը նույնպես հիմնված է աղբյուրի խոսքերի վրա և չի հաստատվել որևէ դատարանի որոշմամբ։

Русский