Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն գաղտնազերծել է Պուտինի և Բուշի միջև զրույցներից սղագրություններ

Blog Image

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության արխիվի կողմից ներկայացված հայցի համաձայն՝ հասանելի են դարձել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի միջև 2001-2008 թվականներին տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների բառացի սղագրությունները։

Նրանց առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2001 թվականին Սլովենիայում, Պուտինը սկսել է Բուշին կարճ «պատմական դասախոսություն» կարդալ Խորհրդային Միության փլուզման մասին՝ իր սեփական մեկնաբանությամբ.

«Իրականում ի՞նչ է պատահել։ Խորհրդային Միության բարի կամքը կամավոր փոխեց աշխարհը։ Եվ ռուսները կամավոր հրաժարվեցին հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքից։ Անհավանական բան։ Ուկրաինան, որը դարեր շարունակ Ռուսաստանի մաս էր կազմել, հանձնվել է։ Ղազախստանը հանձնվել է։ Կովկասը՝ նույնպես։ Դժվար է պատկերացնել, և դա արվել է կուսակցական ղեկավարների կողմից», - ասել է Պուտինը։

Պուտինն այն ժամանակ արդեն դեմ է եղել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ հավատալով, որ դա «կստեղծի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության դաշտ ու երկարաժամկետ առճակատում»։

Երբ հարցրել են, թե ինչու է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հետևանքները տեսնում այսպես, Պուտինը պատասխանել է, որ Ուկրաինան «արհեստականորեն ստեղծված, բարդ պետություն է, որը ձևավորվել է հարևան երկրների տարածքներից»։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի բնակչության մեկ երրորդը էթնիկ ռուսներ են, և դրա բնակիչների զգալի մասը ՆԱՏՕ-ն ընկալում է որպես թշնամական կառույց։

«Սա [Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը] Ռուսաստանի համար ստեղծում է հետևյալ խնդիրները։ Այն ստեղծում է Ռուսաստանի մոտակայքում ռազմական բազաների և նոր ռազմական համակարգերի տեղակայման սպառնալիք։ Սա մեզ համար ստեղծում է անորոշություն wu վտանգ։ Եվ, հույսը դնելով Ուկրաինայում ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ուժերի վրա` Ռուսաստանը կաշխատի ՆԱՏՕ-ին զրկել ընդլայնվելու հնարավորությունից։ Ռուսաստանը անընդհատ խնդիրներ կստեղծի։ Ինչո՞ւ», - այն ժամանակ հայտարարել է Պուտինը։

Send