Մոսկվան մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է նույն մոտեցումը նաև Հայաստանից։
Նա նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան պայմանավորվածություններով, և որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հարցը։ «Գյումրիում ռուսական ռազմաբազան առանցքային դեր է խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, և դրան այլընտրանք չկա»,- ընդգծել է դիվանագետը։

Русский