Եվրոպական միության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանում հանդիպել է Արցախից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին Գրոնոն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Հնարավորություն ունեցա նաև կրկին շփվելու տեղահանված Ղարաբաղի հայերի խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նրանց իրավիճակի և մտահոգությունների մասին լսելու համար։ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ «Մատենադարան» այցելելու ընթացքում հնարավորություն ունեցա անձամբ տեսնելու հայկական մշակութային ժառանգության պատմական անչափ հարուստ հետքը, այդ թվում՝ նախկին հակամարտության գոտիներից»,- գրել է դիվանագետը։

Русский