Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան Քաղաքականություն

Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հիմնարար իրավունքները

Blog Image

Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել։

Կառույցը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, հարգել նրանց հիմնարար իրավունքները: Եվրախորհրդարանը վերահաստատել է իր խորը մտահոգությունը հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների շարունակվող կալանավորման առնչությամբ:

Բանաձևում ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են ճնշումներն ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ հետապնդումների, ավելի ու ավելի խիստ ազատազրկման դատավճիռների միջոցով:

Կոչ է արվում ազատ արձակել անցած նոյեմբերից կալանավորված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին, 13 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշպան Անար Մամեդլիին և մյուս քաղբանտարկյալներին:

Ադրբեջանի Միլլի մեջլիսը «կանխակալ քաղաքական ակցիա» է որակել Եվրախորհրդարանի զեկույցը։

Send