Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը․ Կալլաս

Blog Image

Եվրոպական Միությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը, «Die Welt»-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Այս աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր ամենածավալուն պատժամիջոցների ցանկը։ Եթե այն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող ռուս անհատների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը անմիջապես կաճի մեկ երրորդով։ Ճնշումը պետք է մեծանա, մինչև Ռուսաստանը չավարտի պատերազմը»,- ասել է Կալլասը։

ԵՄ ԱԳ նախարարը նաև մեկնաբանել է ԱՄՆ պատժամիջոցները՝ նշելով, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը, որը Սենատում նախաձեռնել է Գրեհեմը, հույս է ներշնչում, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները կմերձենան այս հարցում»։

Նա ընդգծել է, որ «Ռուսաստանն արդեն թանկ է վճարել ԵՄ պատժամիջոցների համար. դրանք ռուսական ռազմական մեքենային արժեցել են ավելի քան մեկ տրիլիոն եվրո»։

Send