Փետրվարի 4-ին նշվում է քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։
Հայաստանում վերջին տարիներին տարեկան նոր հայտնաբերված քաղցկեղի դեպքերի թիվը կազմում է մոտ 7-8 հազար, մինչդեռ տասը տարի առաջ այն եղել է 4-5 հազար։
Կրծքագեղձի քաղցկեղը գերակշռում է կանանց շրջանում, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքի քաղցկեղը, որի 80%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ։
Հիմնական հիվանդացողների խմբում շարունակում են մնալ 50 և ավելի տարեկան մարդիկ, սակայն նկատվում է նաև երիտասարդների ու հղի կանանց շրջանում դեպքերի աճ՝ տարեկան 4-5 դեպքով։

Русский