Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Սատանայի հետ ընկերություն անելիս պոչիդ տեղը շուտ-շուտ շոշափիր՝ բուսնած կլինի

Հասանք այնտեղ, որ Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար հոգևորականներին արգելվեց երկրից դուրս գալ։ Նրանք կանչվեցին Քննչական կոմիտե, հարցաքննվեցին, ու հայտարարվեց, որ ուժի մեջ է մտել երկրից բացակայելու արգելքը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ ոչ ոք այնքան զարգացած երևակայություն չունի, որպեսզի պատկերացնի կամ ենթադրի, թե իշխանությունները էլ ինչ քայլերի կարող են դիմել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գործունեությունը կասեցնելու համար։

Հոգևորականների նկատմամբ հալածանքը, պատերազմը քաղաքական նպատակ ունի, որը փաթեթավորվում է դատաիրավական համակարգի որոշումներով։ Հոգևորականները հայտնվել են անսովոր, սկանդալային, սթրեսային, լարված, հոգեմաշ իրավիճակում։ Եթե մինչև հիմա մարդիկ դիմում էին նրանց օգնությանը՝ խորհուրդ, մխիթարանք, քաջալերում ստանալու, հիմա հենց նրանք ունեն բարոյահոգեբանական հենարանի կարիք։

Երբ ԱԱԾ-ն ներխուժեց Մայր Աթոռ, երբ այն ասպատակվեց, երբ սկսվեցին քրեական գործերը, հոգեբանական հարվածն ավելի դաժան ու ցավոտ դարձավ։

Հայ առաքելական եկեղեցին խարխլելու քաղաքականությունը կոծկվում է պատճառաբանությամբ՝ իբր եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Վազգեն Առաջին կաթողիկոսը  Հայաստանի անկախացման, Արցախի ազատագրման ճանապարհին միշտ եղել է Հայաստանի կառավարության կողքին։ Պետությունն ու Եկեղեցին եղել են մեկ ամբողջություն, Վազգեն Վեհափառը քաղաքականությամբ չէ՞ր զբաղվում։ Վազգեն Սարգսյանն ինչո՞ւ նրան չհալածեց ու քրեական գործ չհարուցեց։

Ազատամարտիկների ջոկատների, ավելի ուշ՝ մեր կազմավորված բանակի կողքին միշտ եղել են հոգևորականներ, որոնք խաչն ու զենքը ձեռքներին պաշտպանել են Հայրենիքը, նաև զոհվել Հայերնիքի համար։ Այդպես եղել է նաև 44-օրյա պատերազմին։

Փաշինյանն ինչո՞ւ գնդերեցներին հետ չէր պահում, չէր ասում՝ մի գնացեք կռվելու, դա քաղաքականություն է, հոգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Կռվելիս ու զոհվելիս չկար քաղաքականություն, իսկ երբ բանակն ուներ գնդերեցներ, դա քաղաքականությամբ զբաղվել համարվեց։

Ավստրիայում Եպիսկոպոսաց Ժողովի օրը նշանակված է փետրվարի 16-19-ը։ Այն խափանելու համար է՞լ ինչի ընդունակ կլինեն իշխանությունները, ժողովրդին լարվածության ու սթրեսի մեջ պահելու համար է՞լ ինչ միջոցների կդիմեն, սատանան գիտե։

Send