Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բրիտանացի Կառլ Բուշբին ավարտել է 28-ամյա շուրջերկրյա ճամփորդությունը

Blog Image

Բրիտանացի ճանապարհորդ Կառլ Բուշբին ավարտել է 28 տարի տևած շուրջերկրյա ճամփորդությունը՝ վերադառնալով Անգլիայի Հալ քաղաքում գտնվող իր մոր տուն։

Իր հայրենի Հալ քաղաքի հրապարակում Բուշբիին դիմավորել են հարյուրավոր մարդիկ։ «Ներեցեք, որ ստիպեցի սպասել»,- կատակել է ճանապարհորդը՝ դիմելով հավաքվածներին։

Նա պատմել է, որ ճամփորդության ավարտին նախորդող վերջին օրերին անհանգստություն է զգացել այն բանի կապակցությամբ, որ իր արկածն ավարտին է մոտենում։ «Չգիտեմ՝ ինչ է սպասվում ինձ կյանքում այսուհետ», — ասել է Կառլ Բուշբին։

Նա նշել է, որ «տուն վերադառնալու համար ստիպված է եղել սահմանել աշխարհի երկու ռեկորդ»։

Նա նախատեսել էր 12 տարվա ընթացքում հաղթահարել 36 000 մղոն (58 000 կմ) տարածություն, սակայն ճամփորդությունն ավելի երկար է տևել, քան սպասվել էր։ Օրինակ՝ Ռուսաստանում Բուշբին ձերբակալվել էր սահմանը հատելու կանոնները խախտելու համար։ Իր արշավի ընթացքում նա ոտքով, սառույցի վրայով հատել է Բերինգի նեղուցը, ինչպես նաև լողալով անցել է Կասպից ծովն ու Լա Մանշը։

Send