Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել․ Պեսկով

Blog Image

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

▪️ Կրեմլը հորդորում է առաջնորդվել «Ռոսպոտրեբնադզոր»-ի հայտարարություններով՝ կապված Անգարայի շրջանում համաճարակաբանական իրավիճակի հետ;

▪️ Այսօր Պուտինը մի շարք միջազգային հեռախոսազրույցներ է ունենում. օտարերկրյա առաջնորդները շնորհավորում են նրան ծննդյան օրվա կապակցությամբ;

▪️ Եվրոպական Միության՝ Ռուսաստանի հետ առճակատման որդեգրած մոտեցումը փակուղի է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի;

▪️ Կրեմլը ֆրանսիական բալիստիկ հրթիռի փորձարկումը դիտարկում է որպես «հստակ և միանշանակ ազդանշան»՝ ճիշտ այնպես, ինչպես այն բնութագրել է Մակրոնը;

▪️ Եվրոպան տարված է ԵՄ-ն ռազմականացնելու և միությունը ռազմաքաղաքական դաշինքի վերածելու գաղափարով;

▪️ Ռուսաստանը երախտապարտ է Հնդկաստանին ուկրաինական հակամարտության կարգավորման գործում կառուցողական ներդրում ունենալու պատրաստակամության և առաջ քաշած գաղափարների համար;

▪️Ռուսաստանին չեն դիմել հուսիների և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտության հարցում միջնորդություն ստանձնելու խնդրանքով;

▪️Նախագահի աշխատակազմը հույս ունի, որ Պուտինի աշխատանքային գրաֆիկը թույլ կտա նրա մտերիմներին այս երեկո շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ։

Send