Թուրքիայի Իզմիրի քաղաքապետ Ջեմիլ Թուգայը միացել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը:
Իզմիրը մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է։
Թուրքիայի նախագահ և AKP-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է նրան հանձնել կուսակցության կրծքանշանը։
Թուգայը, որը երկար ժամանակ եղել է Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, լքել է քաղաքական ուժն ընթացիկ տարվա հունիսին՝ պատճառաբանելով դրա շարքերում ժողովրդավարական կամքի անընդունելի թուլացումը։
CHP-ից նրա հեռանալը նշանավորել է Իզմիրում ընդդիմադիր կուսակցության 23-ամյա անընդմեջ իշխանության ավարտը։
Սեպտեմբերի վերջին CHP-ից հեռանալու մասին հայտարարել էր նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի և մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավար Մանսուր Յավաշը՝ նշելով, որ իր քաղաքական գործունեությունը կշարունակի որպես անկախ թեկնածու։

Русский