Խավիարը չպետք է ուտել սպիտակ հացի և կարագի հետ, քանի որ դա համարվում է ենթաստամոքսային գեղձի և լյարդի լուրջ վնաս, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է բժիշկ Օլգա Տարասովան։
«Մի՛ քսեք խավիար սպիտակ հացի և կարագի վրա։ Դա եռակի հարված է ենթաստամոքսային գեղձին և լյարդին. արագ ածխաջրեր, կենդանական ճարպ և աղի, ճարպային արտադրանք», - ասել է Տարասովան։
Նա պարզաբանել է, որ խավիարի լավագույն համադրությունը չեզոք կրեկերն է կամ ամբողջական հացահատիկային հացը։ Կարող է լինել նաև կես խաշած ձու կամ ավոկադոյի մի կտոր։ Խավիարը կարել է նաև ուտել առանձին՝ որպես վիտամինային հավելում։
«Հաշվի առեք ձեր սննդակարգում աղի ընդհանուր օգտագործումը։ Եթե կերել եք խավիար, նվազեցրեք աղի օգտագործումը այլ ուտեստներում։ Հակացուցումներ՝ ստամոքս-աղիքային ցանկացած հիվանդության սրացում, II-III աստիճանի հիպերտոնիա, երիկամների ծանր հիվանդություն, ալերգիա, հղիություն՝ այտուցներով և հիպերտոնիայով», - բացատրել է բժիշկը։
Տարասովան կոչ է արել մարդկանց խավիար գնել միայն վստահելի մատակարարներից, քանի որ անորակ կամ կեղծված արտադրանքը կարող է լուրջ թունավորում առաջացնել։

Русский