Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պետք է դեմ լինենք ԱՄՆ Կոնգրեսի և ՄԱԿ-ի ԱԽ թույլտվության բացակայության դեպքում սկսված պատերազմին․ Իսպանիայի վարչապետ

Blog Image

Այսօր, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է հիշել. կարելի է դեմ լինել նողկալի ռեժիմին, ինչպես որ ամբողջ իսպանական հասարակությունն է անում իրանական ռեժիմի նկատմամբ, միաժամանակ դեմ լինելով անհիմն, վտանգավոր և միջազգային առումով անօրինական ռազմական միջամտությանը, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ խոսելով Իրանի դեմ Իսրայել և Միացյալ Նահանգների հարձակման մասին։

«Մենք պետք է դեմ լինենք ԱՄՆ Կոնգրեսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության բացակայության դեպքում սկսված պատերազմին, և, ինչպես արդեն ասացի, միջազգային իրավունքը խախտող պատերազմին։ Եվ միշտ կա տեղ բանակցային լուծման համար, այլ ոչ թե թույլ տալ մեզ ներքաշվել զենքի՝ որպես միակ հնարավոր լուծման կործանարար տրամաբանության մեջ», - ընդգծել է Սանչեսը։

Send