Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Արտաքին հետախուզության ծառայությունը հավելյալ գումա՞ր է պահանջում

Blog Image

 MediaHub-ն ուսումնասիրել է կառավարության այսօրվա նիստի օրակարգը։ Առաջարկված նախագծերից մեկը հույժ գաղտնի է։
 
Այդ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ծառայության կողմից իրականացվող ծրագրի մասով հաստատված 2,953.8 մլն դրամ ընդհանուր գումարի 2.0 տոկոսը կազմում է 59․1 մլն ՀՀ դրամ:
 
Մինչդեռ, Ծառայության կողմից իրականացված հաշվարկների և գնահատումների արդյունքում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ընդհանուր 804․4 մլն ՀՀ դրամի վերաբաշխում: Հարկ է նկատել, որ նշված վերաբաշխումը 25.2%-ային կետով է գերազանցում 2026 թվականի պետական բյուջեով Ծառայության ընդհանուր վերաբաշխման սահմանաչափը՝ կազմելով 27.2%:
 
Հարկ է նշել նաև, որ Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գծով նախատեսվածի համեմատ լրացուցիչ վերաբաշխման ծավալը կարող  է կազմել շուրջ 745․3 մլն դրամ (2,953.8 մլն դրամ ընդհանուր հատկացումների նկատմամբ 25․2% աճի պարագայում), ինչը կազմում է ընդհանուր թույլատրելի 1% ֆիսկալ տարածքի ընդամենը 2․1%-ը։
 
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համար 2026 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում վերաբաշխումների առավելագույն սահմանաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի 1237 ծրագրի գծով հաստատված հատկացումների գումարի մինչև 27․2%, ինչի արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն Ծառայության առջև դրված խնդիրները՝ պահպանելով բյուջետային ծրագրի նպատակային ուղղվածությունը:

Send