Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Ժամանց Սոցիալական ոլորտ ՄՇԱԿՈՒՅԹ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՀՀ-ն Եվրոպայի հետ սերիա՞լ կնկարի. ի՞նչ է հայտնի

Blog Image

MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 8-ի նիստի օրակարգը։ Առաջարկված նախագծերից մեկը վերաբերում է սերիալների արտադրությանը։
 
Նախագծում ասվում է, որ «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ժամանակակից տեսալսողական արդյունաբերության զարգացմանն ուղղված կարևոր միջազգային իրավական գործիք է։ Այն նպատակ ունի խթանել սերիալների համատեղ արտադրությունը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ապահովել ստեղծարար ոլորտների կայուն զարգացումը։

Կոնվենցիան առաջին համապարփակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է հեռուստատեսային և առցանց հարթակների համար նախատեսված սերիալների համատեղ արտադրության գործընթացները՝ սահմանելով համագործակցության ընդհանուր սկզբունքներ և նպաստելով մասնակից երկրների միջև համադրելի ու կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։
 
Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կընձեռի՝
 

  • զարգացնել և խորացնել համագործակցությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, ինչպես նաև այլ գործընկեր երկրների հետ տեսալսողական ոլորտում,
  • խթանել հայաստանյան արտադրողների մասնակցությունը միջազգային համատեղ նախագծերին,
  • ընդլայնել հայկական սերիալների արտադրության և տարածման հնարավորությունները միջազգային շուկաներում,
  • ապահովել ոլորտում եվրոպական լավագույն փորձի և չափանիշների ներդրում,
  • բարձրացնել Հայաստանի տեսալսողական արտադրանքի մրցունակությունն ու ճանաչելիությունը։

 
Կոնվենցիան այս պահի դրությամբ ստորագրել են ԵԽ անդամ 11 պետություններ՝ Ֆրանսիան, Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոնտենեգրոն, Լեհաստանը, Պորտուգալիան, Մոլդովան և Միացյալ Թագավորությունը: Փաստաթուղթը դեռևս ուժի մեջ չի մտել. դրա համար անհրաժեշտ է 3 պետության կողմից վավերացում, որոնցից առնվազն 2-ը պետք է լինեն ԵԽ անդամ պետություններ:
 
Կոնվենցիայի ստորագրումը կնպաստի նաև ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը, համատեղ արտադրությունների միջոցով նոր տեխնոլոգիաների ու կառավարման մեխանիզմների ներմուծմանը, ինչպես նաև երիտասարդ մասնագետների ներգրավվածության խթանմանը։
 
Մարիաննա Արամյան 

Send