Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եգիպտոսի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդի հետ

Blog Image

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթան և Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆֆը հեռախոսազրույց են ունեցել։

Քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Իրանում ստեղծված իրավիճակը։ Կողմերը ընդգծել են լարվածության ու սրացման նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Թրամփի ծրագրի երկրորդ փուլին անցնելուց հետո հաջորդ քայլերի և ընթացակարգերի վերաբերյալ։

Send