Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից

Blog Image

Նախիջևանի սահմանադրության նախաբանը փոփոխվում է. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն հիմնական օրենքից։

Սա արտացոլված է Ադրբեջանի կառավարության` «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում։

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով, որոնք ներկայումս ուժի մեջ են։ Այս բաժինը կհեռացվի։

Առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի անբաժանելի մասն է»։

«Ինքնավարության ներկայիս Սահմանադրությունը հիմնված է 1991 թվականի օգոստոսի 30-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին» հռչակագրում, 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության մասին» սահմանադրական ակտում և Ադրբեջանի՝ 1995 թվականի նոյեմբերի 12-ին համաժողովրդական քվեարկությամբ՝ հանրաքվեով ընդունված Սահմանադրությունում ամրագրված սկզբունքների վրա»։

Send