Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

​Ուրմիա լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով․ Իրանի առաջին փոխնախագահ

Blog Image

Վերջին 20 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք Ուրմիա լճի վերականգնման միասնական ծրագիր, լիճը պետք է վերականգնվի ցանկացած գնով, ասել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։

«Վերջին 20 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք Ուրմիա լճի վերականգնման միասնական ծրագիր: Մենք նաև օգնություն ենք ստացել բարեկամ երկրներից: Չնայած մեր ջանքերին, մենք չենք կարողացել զգալի առաջընթացի հասնել: Լճի չորացման հետևանքով առաջացած ավազի և փոշու փոթորիկները վնասում են հանրային առողջությանը և շրջակա միջավայրին»,- նշել է փոխնախագահը:

Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում իրականացված նախագծերի արդյունքների գնահատումները չեն բացահայտել ջրի մակարդակի որևէ էական բարձրացում:

 

 

Send