Եմենի հուսիթները («Անսար Ալլահ» շարժում) քննարկում են Կարմիր ծովի հարավային հատվածով անցնող առևտրային նավերի համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով տարածաշրջանի աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ հուսիթները պլանավորում են վճար սահմանել Բաբ էլ-Մանդեբ նեղուցով անցնող նավերի մեծ մասի համար, որը Կարմիր ծովը կապում է Արաբական ծովի Ադենի ծոցի հետ: Reuters-ի աղբյուրները կոնկրետ ժամկետներ չեն նշել։
Հուսիթները մտադիր են դրանով մեծացնել ճնշումը Միացյալ Նահանգների վրա: Չինական նավերը կազատվեն մաքսատուրքերից։

Русский