Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տրամադրել Patriot հակահրթիռային համակարգերի «ձմեռային փաթեթ»՝ Ուկրաինայում այս ձմռանը էներգետիկ աղետը կանխելու համար:
Այս մասին Զելենսկին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում:
«Զելենսկին խնդրել է նախագահ Թրամփին անհապաղ մատակարարել Patriot զենիթահրթիռային համակարգերի «ձմեռային փաթեթ»՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի հարձակումները կանխելու համար», - նշված է հոդվածում:

Русский