Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է իմունային համակարգի համար գիշերային աշխատանքի վնասի մասին

Blog Image

Գիշերային աշխատանքը բացասաբար է անդրադառնում առողջության վրա և խաթարում է իմունային ֆունկցիան,  զգուշացրել է իմունոլոգ և ալերգոլոգ Վլադիմիր Բոլիբոկն RT-ին տված հարցազրույցում։

«Գիշերային հերթափոխը խաթարում է իմունային կարգավորման հիմնարար մեխանիզմը՝ հորմոնների և ցիտոկինների ցիրկադային սեկրեցիան։ Տեղի է ունենում մելատոնինի և կորտիզոլի փոփոխություն, որը բորբոքային տեղաշարժ է», - բացատրել է մասնագետը։

Բժիշկը նշել է, որ գիշերային աշխատանքը նվազեցնում է NK բջիջների ակտիվությունը, որոնք կարևոր դեր են խաղում վիրուսներից և վաղ փուլի քաղցկեղից պաշտպանվելու գործում։ Նրանք, ովքեր գիշերային հերթափոխով աշխատում են երկու կամ ավելի տարի, այդ բջիջների ակտիվության 20-40% նվազում են գրանցում՝ համեմատած ցերեկային աշխատողների հետ։

Փորձագետի խոսքով՝ լայնածավալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերային հերթափոխով աշխատող մարդիկ ավելի հակված են տառապելու գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով՝ ծանր հետևանքներով։ Նրանք նաև ավելի հակված են ունենալու այլ լուրջ հիվանդություններ։

Առողջությունը պահպանելու համար աշխատակիցներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում բավարար քնել մութ սենյակում, ընդունել մելատոնին և պարբերաբար ենթարկվել բժշկական հսկողության։

Send