Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է քաղցկեղը քացախով և սոդայով «բուժելու» վտանգների մասին

Blog Image

Քաղցկեղը խտացված քացախով կամ սննդի սոդայով բուժելու փորձերը կարող են հանգեցնել ծանր այրվածքների և սուր երիկամային անբավարարության. այս մասին զգուշացրել է բժիշկ Տատյանա Գրիգորեւան։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ համացանցում լայնորեն տարածվում են բլոգերների՝ գիտության հետ կապ չունեցող խորհուրդները, որոնք չունեն որևէ բժշկական կրթություն։ Նրանք առաջարկում են «հիմնայնացնել» օրգանիզմը կամ թթուների չափազանց մեծ չափաբաժիններով «այրել» ուռուցքները։

«Իրականում, չնոսրացված կամ խտացված քացախի կանոնավոր օգտագործումը քայքայում է կերակրափողի և ստամոքսի լորձաթաղանթը։ Սա հանգեցնում է ներքին արյունահոսությունների, օրգանների պատերի ծակման (պերֆորացիայի) և հյուսվածքների մեռուկացման (նեկրոզի)»,— բացատրել է Գրիգորևան։

Մասնագետն ընգծել է, որ թթվի ավելցուկը խախտում է օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռությունը։ Օրգանիզմը փորձում է փոխհատուցել այդ վնասը երիկամների և թոքերի միջոցով, ինչը հանգեցնում է ընդհանուր թունավորման և բազմաօրգանային անբավարարության։

Նման խորհուրդներին հետևելը հանգեցնում է ծանր բարդությունների և, ի վերջո, հիվանդի մահվան։

Send