Կարակասը շարունակում է հավատարիմ մնալ հարևանների հետ խաղաղ համակեցությանը՝ ձգտելով ապրել առանց արտաքին սպառնալիքների, հարգանքի և միջազգային համագործակցության մթնոլորտում, հայտարարել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։
Իր ինստագրամյան էջով հրապարակված բաց նամակում քաղաքական գործիչը համագործակցության առաջարկ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը։
Ռոդրիգեսի խոսքով՝ Կարակասը առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի և Վենեսուելայի, նաև տարածաշրջանի այլ երկրների միջև հավասարակշռված և հարգալի միջազգային հարաբերությունների զարգացմանը։ «Մենք ԱՄՆ կառավարությանը հրավիրում ենք համագործակցել միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ զարգացմանը կենտրոնացած ծրագրի շրջանակներում՝ հասարակության մեջ ամուր համակեցությունն ամրապնդելու համար», - գրել է Ռոդրիգեսը։
Քաղաքական գործիչը նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նշելով, որ երկու ժողովուրդներն ու տարածաշրջանը «արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի»։ Ռոդրիգեսի խոսքով՝ հենց սա է եղել Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, ով ավելի վաղ գերի էր վերցվել ռազմական գործողության ժամանակ և կնոջ հետ միասին երկրից տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ։

Русский